ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Արցախում ռուս խաղաղապահների հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի վետերաններին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ից:

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, Ստեփանակերտ քաղաքի վետերանների խորհրդի նախագահ Սերգեյ Երեոմովի Բաղսեղյանին: Նա զորակոչվել է 1943 թվականին և մեկնել Ուկրաինայի 1-ին ճակատ: Մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը և հայրենիք վերադարձել միայն 1946 թվականին:

Նախօրեին ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն այցելել է 11 վետերանի, որոնք այսօր առողջ են և ապրում են Ստեփանակերտում: Նրանք ջերմ շնորհակալական խոսքեր են հայտնել յուրաքանչյուրին այդ սարսափելի պատերազմում տարած Հաղթանակի համար․ հանձնվել են ծաղկեփնջեր և ռուս խաղաղապահների կողմից պատրաստված հիշարժան նվերներ։

  • Կիսվել: