Արցախում Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքով հարուցված քրեական գործը
Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել պաշտոնական անձի կողմից 2012թվականին լիազորությունների չարաշահմամբ պետությանը էական վնաս հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից:
«ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից 2012թվականին ՍՊԸ-ն հետ առանց ԱՀ օրենսդրության և Կառավարության որոշմամբ պատվիրված ծրագրերի իրագործման անհրաժեշտության մասին համապատասխան դրույթների սահմանման հողամասի առուվաճառքի պայմանագիր կնքելու, արդյունքում մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 3960 քառ.մ. մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի տեսքով ՍՊԸ-նը օտարելու, պայմանագրով սահմանված պարտականությունները չկատարելու, արդյունքում գնորդի առքուվաճառքի պայմանագրում պատասխանատվության վերաբերյալ դրույթների բացակայության պայմաններում 2012-2013թթ ներդրումային ծրագրերը չիրականացվելու, պետության օրինական շահերին բաց թողնված օգուտի տեսքով արտահայտված էական վնաս հասցնելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը։
Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: