կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում պայթյունից տուժած անձանցից 2-ը Բելգիայից կվերադառնան Հայաստան

Արցախում պայթյունից տուժած անձանցից 2-ը Բելգիայից կվերադառնան Հայաստան

Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունից հետո Բելգիա ուղարկված 3 տուժածներից 2-ը շուտով կվերադառնան Հայաստան: Այս մասին նշվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հանդիպման ժամանակ:

Այս մասին տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Բելգիայում բուժում ստացող երեք տուժածներից երկուսն ապաքինվել են, շուտով կլինեն Հայաստանում: Մեկ տուժած կշարունակի բուժումը»,– ասված է հաղորդագրությունում:
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն` դառնալով բազմաթիվ զոհերի ու վիրավորների պատճառ։ Արցախի բուժհաստատություններից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։ Հաստատված մահերի թիվը 76 է (6 բուժառու մահացել է Հայաստանում): Լուրջ վնասվածքներ ստացած ավելի քան 20 անձ բուժման նպատակով տեղափոխվել է արտասահման։

  • Կիսվել: