երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Արցախում ոստիկանը գտել եւ վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

Արցախում ոստիկանը գտել եւ վերադարձրել է ժամկետային զինծառայողի կորցրած դրամապանակը

Տոնական օրերին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի պարեկապահակետային գումարտակի ծառայող, ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանը ծառայության ընթացքում դրամապանակ էր գտել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության ոստիկանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ոստիկանության կողմից իրականացված ճշտումների արդյունքում պարզվել է, որ դրամապանակի տերը պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, ՀՀ Կոտայքի մարզի բնակիչ, Ազատ Հովհաննիսյանն է, ում Վահան Խաչատրյանն այսօր վերադարձրեց դրամապանակը:

Դրամապանակի տերը ՊԲ ժամկետային զինծառայող է:

ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի կողմից ոստիկանության ենթասպա Վահան Խաչատրյանն արժանացել է գովասանքի և շնորհակալական խոսքերի։

  • Կիսվել: