ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում ո՞ր սպառողների էլեկտրաէներգիայի փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի

Արցախում ո՞ր սպառողների էլեկտրաէներգիայի փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ այն բնակիչ բաժանորդների համար, որոնք բնակվում են գազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում, էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կավարտվի 2021 թ. դեկտեմբերի 1-ին, միևնույն ժամանակ բնական գազի սպառման գծով փոխհատուցումը կշարունակվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը, իսկ այն բնակիչ բաժանորդների համար, որոնք բնակվում են չգազաֆիկացված բնակավայրերում և համայնքներում էլեկտրաէներգիայի սպառման գծով փոխհատուցման աջակցությունը կերկարաձգվի մինչև 2022 թվականի մարտի 1-ը:

  • Կիսվել: