Արցախում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը նախորդ տարվա համեմատ աճել է 13,8 տոկոսով
Արցախի Հանրապետությունում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ընթացիկ տարվա մայիսի 2-ի դրությամբ ընթացիկ գներով կազմել է 81 հազար 416 դրամ, պարենային զամբյուղի արժեքը` 45 հազ. 998 դրամ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից՝ հավելելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13,8 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ նվազել 1 տոկոսով: