ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում նախօրեին կատարվել է 46 թեստավորում, գրանցվել է վարակման 2 նոր դեպք

Արցախում նախօրեին կատարվել է 46 թեստավորում, գրանցվել է վարակման 2 նոր դեպք

Փետրվարի 5-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2170 քաղաքացու հետազոտություն, որից 481-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

  • Կիսվել: