ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում մեկնարկել է սոցիալական որոշ խմբերի՝ անվճար ատամնաբուժական ծառայությունից օգտվելու ծրագիրը

Արցախում մեկնարկել է սոցիալական որոշ խմբերի՝ անվճար ատամնաբուժական ծառայությունից օգտվելու ծրագիրը

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հանդիպել է հանրապետության տարածքում գործող ատամնաբուժական կլինիկաների աշխատակիցների հետ՝ քննարկելու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մասին որոշումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը նախարարն անդրադարձել է 2021 թվականի ապրիլի 1-ից հանրապետությունում ուժի մեջ մտած որոշմանն առնչվող հարցերին, որոնք վերաբերում են պետպատվերի շրջանակներում ատամնաբուժական ծառայություն իրականացնելուն:

ԱՀ առողջապահության նախարարն ասել է, որ հանդիպման նպատակն է , որպեսզի բոլոր քաղաքացիները որոշման ընդունման մասին լինեն իրազեկված: «Հանրությանը տեղյակ եմ պահում, որ պետպատվերի շրջանակներում առաջարկված գրեթե բոլոր գները հավասարեցված են գործող մասնավոր կլինիկաների գներին։ Ի դեպ, ծրագրի շրջանակներում կերամիկայի (ատամի արհեստական պսակ) անվճար տրամադրում դեռ չկա, հնարավորությունների հարց է. այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Յուրաքանչյուր ատամնաբուժական ծառայություն, որից կօգտվի որևէ սոցիալական խմբի պատկանող քաղաքացի, ամբողջովին լինելու է ֆինանսավորված պետության կողմից: Մեկ անձի համար նախատեսված որևէ սահմանափակում չկա: Համոզված եմ, որ այս ծրագիրը նպատակային կլինի: Այս ընթացքում մենք թերությունների շտկումներ ենք իրականացրել: Եթե հանրությունը որևէ տեղ որևէ բացթողում կամ թերություն նկատի, ապա խնդրում ենք մեզ անպայման տեղյակ պահել»,- մասնավորապես ասել է Մ. Հայրիյանը: Հանդիպմանը նախարարն իր խոսքում մի քանի անգամ անդրադարձել է կլինիկաների կողմից իրականացվող և շահառուների կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկի ճշգրտմանը. այդ ուղղությամբ լուրջ վերահսկողություն է իրականացվելու։ Ի հայտ եկած թերությունների և քաղաքացինների բողոքների դեպքում՝ անձամբ է կոշտ արձագանքելու:

Բնութագրությունը հասանալի չէ

Մ. Հայրիյանը նշել է նաև, որ ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների կլինիկաների ատամնաբույժներն ապահովված են աշխատանքով։ Նրանք նույնպես ունեն արտոնություններ:

Եթե որևէ ատամնաբույժ ինչ-որ խնդիր ունենա, ապա ԱՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է աջակցելու բոլորին:

Բնութագրությունը հասանալի չէ

Հանդիպմանը մասնակից ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ռուզաննա Հովհաննիսյանն ասել է, որ ստոմատոլոգիական բուժծառայությունը հանրապետությունում պետք է իրականացնել լիարժեք և որակյալ:

«Առայժմ 13 մասնավոր կլինիկա է հայտ ներկայացրել, որպեսզի դառնա այս ծրագրի մասնակից, ևս 5-ի հայտերն ընդունման փուլում են: Անվճար ատամնաբուժական ծառայությունից օգտվելու ծրագիրն ԱՀ-ում մեկնարկել է 2006 թվականից, սակայն մինչև հիմա միայն երկու կլինիկա էր ընդգրկված ծրագրում: 2021 թվականի ապրիլից հնարավորություն է տրվել բոլոր կլինիկաներին՝ դառնալ ծրագրի անդամ: Ծրագրից օգտվելու են այն անձինք, ովքեր ներգրավված են սոցխմբերում: Այդ ցանկը, ինչպես նաև այն կլինիկաների ցանկը, որոնք ընդգրկված են ծրագրում, կտեղադրենք սոցցանցերում, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի: Որևէ մեկն իրավունք չունի քաղաքացուն ասել, թե որ կլինիկայում պիտի նա բուժծառայություն ստանա. քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ: Համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում՝ կարող են դիմել կլինիկա և ստանալ որակյալ և անվճար բուժծառայություն»,- մանրամասնել է Ռ. Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակից ատամնաբույժները հանդես են եկել առաջարկություններով՝ կիսվել կարծիքներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Ստորև ներկայացնում ենք ցանկը սոցիալական այն խմբերի, որոնք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն.

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: