Արցախում մեկնարկել է գյուղական բնակավայրերում՝ առողջության առաջնային պահպանման՝ շարժական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը
«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ, Արցախում մեկնարկել է գյուղական բնակավայրերում՝ առողջության առաջնային պահպանման՝ շարժական ծառայությունների հասանելիության ապահովման ծրագիրը, որի հիմնական գործընկերներն են «Հենար» բարեգործական հիմնադրամը և «Սանտի Աղմենի» միավորումը:
Ծրագիրն իրականացվում է ԱՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Առողջապահության նախարարությունից:
Մանրամասները՝ տեսանյութում.