հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախում մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել․ ԱՀ ԱԻՊԾ

Արցախում մեկ օրում հրդեհի 7 դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այսօր, հունվարի 10-ին, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի 7 դեպք է արձանագրվել:

Հրդեհները բռնկվել են բաց տարածքում՝ չոր խոտի այրվելու հետևանքով, որը քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էր: Սակայն, հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Տուժածներ չկան:

Ժամը 14:53-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է հրդեհի մասին հերթական դեպքը, որը բռնկվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:

 

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամը 17:50-ին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:

 

ԱԻ պետական ծառայությունը քաղաքացիներին հորդորում է.

անկախ եղանակային պայմաններից զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, այն կարող է էկոլոգիական լուրջ աղետի պատճառ դառնալ:

Պահպանեք հրդեհային անվտանգության բոլոր կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: