երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախում կվնասազերծվի զինամթերք. պայթյունի ձայնը լսելի կլինի Ստեփանակերտում

Արցախում կվնասազերծվի զինամթերք. պայթյունի ձայնը լսելի կլինի Ստեփանակերտում

Արցախում հունվարի 28-ի օրվա ընթացքում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի և Կոլխոզաշեն գյուղերի, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մերձակայքում: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին՝ 911,101,112»,- հայտնում են ծառայությունից:

  • Կիսվել: