հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել. 18 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է

Արցախում կորոնավիրուսի 71 նոր դեպք է գրանցվել. 18 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է

Արցախում հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի առողջապանության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:

Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16582 քաղաքացու հետազոտություն, որից 1984-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

  • Կիսվել: