երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի  85 նոր դեպք, 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք, 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր

Նոյեմբեր 9-ին կատարվել է 343 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 162 վարակակիր: Բժիշկները 22 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք:

Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Հիվանդը 80-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն երրորդ աստիճանի, շաքարային դիաբետ երկրորդ տիպ։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 19 145 քաղաքացու հետազոտություն, որից 2876-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության տարբեր բուժհաստատություններում, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ն:

  • Կիսվել: