ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսի 81 դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ

Արցախում կորոնավիրուսի 81 դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ

Փետրվարի 22-ին Արցախում կորոնավիրուսային հիվանդության 81, մահվան մեկ դեպք է գրանցվել։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից և հավելում` կատարվել է 255 թեստավորում։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 8063 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2621 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 28 դեպք է արձանագրվել: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի «COVID-19»-ի դեմ պատվաստանյութով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-ից մինչեւ 17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

  • Կիսվել: