երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել

Արցախի Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ փետրվարի 18-ին կատարվել է 29 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ  թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2902 քաղաքացու հետազոտություն, որից  499-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 350 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող կանոնները:

  • Կիսվել: