հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ. ԱԽ քարտուղար

Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ. ԱԽ քարտուղար

Ռուսական խաղաղապահ ուժերն արդյունավետ գործունեություն են ծավալում Արցախում: Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս պահին Արցախում խաղաղությունը պահպանվում է ռուսական խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելության ժամկետների երկարաձգմանը, Գրիգորյանն ասել է, որ այդ մասին կարելի կլինի քննարկել միայն այսօրվա ժամկետի ավարտին մոտ, սակայն այս պահին Ադրբեջանը որևէ նշան ցույց չի տալիս, որ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր է առանց խաղաղապահների:

  • Կիսվել: