երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախում կառուցվող նոր բնակավայրում ավարտվում են միջթաղամասային ճանապարհների հողային աշխատանքները

Արցախում կառուցվող նոր բնակավայրում ավարտվում են միջթաղամասային ճանապարհների հողային աշխատանքները

Արցախի Ասկերանի շրջանում ավարտին են մոտենում նոր  կառուցվող բնակավայրի միջթաղամասային ճանապարհների հողային աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է Ասկերանի շրջվարչակազմի «Բերդ» պաշտոնաթերթը:

Ասկերանի  Աստղաշեն և Պատարա գյուղերի միջև կառուցվող՝4 թաղամասից բաղկացած նոր բնակավայրը, նախատեսված է  պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի և Մոշխմհատի համայնքների բնակիչների համար: Կառուցման աշխատանքներում ընդգրկված են նաև այդ 4 համայնքների բնակիչները: Պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանից Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված գյուղերից տեղահանվածների համար նախատեսված նոր բնակավայրը ունենալու է  երկհարկ 116 առանձնատուն՝ 2-4 սենյականոց, համայնքային կենտրոն, կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքներն ու Պատարա գյուղի հետ կապող ճանապարհ:

Ըստ նախագծի՝ յուրաքանչյուր առանձնատուն կունենա 1500 քառակուսի մետր տնամերձ հողատարածք, իսկ թաղամասերը կկառուցվեն` պահպանելով 4 համայնքների հարևանությունը:

  • Կիսվել: