ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախում ջերմատների կառուցման համար ֆինանսական աջակցության նոր կարգ է սահմանվել

Արցախում ջերմատների կառուցման համար ֆինանսական աջակցության նոր կարգ է սահմանվել

«Արցախի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 251-Ա որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ:

Այս մասին հայտնել են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ որոշման մեջ կատարված փոփոխման համաձայն, սահմանվել է ֆինանսավորման նոր կարգ: Ըստ այդմ՝  առանց ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում տրամադրվում է փաստացի կատարված ծախսերին համապատասխան գումարի 80 տոկոսի չափով անհատույց աջակցություն, բայց ոչ ավել, քան 1 քառակուսի մետրի դիմաց 8.000 դրամ:
Возможно, это изображение на открытом воздухе
ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված ջերմատնային տնտեսության կառուցման դեպքում տրամադրվում է փաստացի կատարված ծախսերին համապատասխան գումարի 80 տոկոսի չափով անհատույց աջակցություն, բայց ոչ ավել, քան 1 քառակուսի մետրի դիմաց 22.000 դրամ:
Возможно, это изображение 2 человека и на открытом воздухе
Ներկայումս ԱՀ ԳՆ աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության ներկայացուցիչները, գլխավորությամբ նույն ստորաբաժանման ղեկավար Ա.Բադալյանի, ուսումնասիրություններ են իրականացնում Ասկերանի շրջանի Իվանյան, Նորագյուղ, Հովսեփավան, Այգեստան համայնքներում՝ ստուգելու համար նոր կառուցված ավանդական և ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ջերմատնային տնտեսությունների համապատասխանությունը նշված ծրագրի դրույթներին:

  • Կիսվել: