Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։ Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի եւ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։ Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։
Այս փուլում ակտիվ քննարկվում է Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաեւ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։ Այդուհանդերձ, հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա․ Հարությունյանի լծակերը։ Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են եւ Վիտալի Բալասանյանը, ինչպես նաեւ՝ քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին։