ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

Մարտի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 65 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 26 բուժառու:

Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
 
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10012 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3050 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
 
Տեղեկացնում ենք՝ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև-16։00-ն, շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 14:00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
 
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հանրապետության բնակիչները կարող են աշխատանքային ժամերին՝ 9։00-ից 17։00-ն զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

  • Կիսվել: