ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք

Ապրիլի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք:

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որից 764-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2648 դեպք: Կատարվել է 23 639 թեստավորում:
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

  • Կիսվել: