հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում հաշվառված քաղաքացիներին 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Արցախում հաշվառված քաղաքացիներին 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է

Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով 68,000 դրամ աջակցության ծրագրի դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ մարտի վճարման մասին արդեն ծանուցվել է շուրջ 77,500 շահառու։
 
Հիշեցնենք, որ աջակցությունը տրվում է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիներին (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։
 
Դիմումներն ընդունվում են առցանց՝ օոliոe.ssa.am կայքում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։

  • Կիսվել: