ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախում ևս տեղումներ են սպասվում. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Արցախում ևս տեղումներ են սպասվում. ՆԳՆ-ն հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է ձմռան սեզոնին ընդառաջ անհրաժեշտ ժամանակին նախապատրաստվել և փոխել մեքենաների անվադողերը։ Դրանով անցանկալի դեպքերն ու պատահարները կհասցնեն նվազագույնի։

Առաջիկա օրերին Արցախում սպասվում է ձյան տեսքով տեղումներ, իսկ այս պահին` Ստեփանակերտ-Երևան միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Ճանապարհներն Արցախում և ՀՀ-ում անցանելի են։

  • Կիսվել: