հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արցախում երկար տարիներ չբնակեցված տները տրամադրել են տարհանված ընտանիքներին

Արցախում երկար տարիներ չբնակեցված տները տրամադրել են տարհանված ընտանիքներին

Վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները: Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

Ստեփանակերտում և հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգման աշխատանքները։

1-ին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, 2-րդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։

Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրած բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։

ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տները, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ

  • Կիսվել: