չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Արցախում ավտոճանապարհները բաց են. ԱԻՊԾ-ն խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով

Արցախում ավտոճանապարհները բաց են. ԱԻՊԾ-ն խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով

Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր և Սարավան-«Զանգեր» հատվածներում մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճանապահատրանսպորտային պատահարներից և դժբախտ ելքով դեպքերից խուսափելու համար` ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

  • Կիսվել: