երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Արցախում ապրող քաղաքացիների հիփոթեքային վարկերը փոխհատուցվելու են պետության կողմից

Արցախում ապրող քաղաքացիների հիփոթեքային վարկերը փոխհատուցվելու են պետության կողմից

Հիփոթեքային վարկերի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչև 30 մլն դրամ չափով։

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Այս առաջարկն այսօր քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
 
Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը։

  • Կիսվել: