երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում անվճար հացատանը Ամանորի գիշերը ընթրիք կկազմակերպվի հիմնական այցելուների համար

Արցախում անվճար հացատանը Ամանորի գիշերը ընթրիք կկազմակերպվի հիմնական այցելուների համար

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ գործող անվճար հացատանը դեկտեմբերի 31-ին՝ Ամանորի գիշերը, ընթրիք կկազմակերպվի հացատան հիմնական այցելուների համար: Այս մասին տեղեկանում ենք Իմ քայլը հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: 

՛՛Ընթրիքին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 300 արցախցի: Այս նախաձեռնության գործընկերն է «Երեմյան Փրոջեքթս»-ը, որը հատուկ պայմաններով ապահովում է հացատան գործունեությունը և դեկտեմբերի 31-ի ընթրիքը:

Ընթրիքի մասնակից ավելի քան 100 երեխաներից յուրաքանչյուրի համար պատրաստվել է նվեր-փաթեթ:

Հիշեցնենք, որ հացատան շահառու-քաղաքացիներն են Արցախի տարբեր բնակավայրերից Ստեփանակերտ տեղափոխված արցախցիները՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: