ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունից վիրավորվել է Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության խմբի ղեկավար Էլմեդին Միրզոևը (ծնվ. 1983 թ.): Այս մասին գրում է minval.az կայքը:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին ՝ ժամը 11:00-ի սահմանում:

Վիրավորված ականազերծողը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Անդամահատվել է տուժածի ձախ ոտնաթաթը, նա ունի բազմաթիվ բեկորային վիրավորումներ:

  • Կիսվել: