երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արցախում ադրբեջանցի երեք եղբայրներ պայթել են ականի վրա

Արցախում ադրբեջանցի երեք եղբայրներ պայթել են ականի վրա

Արցախում Ադրբեջանի երեք բնակիչ պայթել է ականի վրա, տեղեկացնում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Մեկ տղամարդ մահացել է, երկուսը հոսպիտալացվել են:

Ինչպես նշվում է՝ նրանք բոլորը եղբայրներ են:

Մահացածը Շահին Վերդիևն է, ով ավելի վաղ` մարտի 30-ին, բերման է ենթարկվել և դատապարտվել 16 օրյա ազատազրկման Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ մտնելու փորձի համար:

 
 
 

  • Կիսվել: