Արցախփոստ նշած բոլոր շահառուների 40 հազարական դրամի չափով աջակցության փոխանցումները կատարված են
Օգոստոս ամսվա 40 հազար դրամի չափով աջակցության տրամադրումը Արցախփոստ նշած բոլոր շահառուներին կատարվել է: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեից:
Աղբյուրի տեղեկատվությամբ՝ հետագա փուլերի փոխանցումների մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ, որտեղ յուրաքանչյուր փոխանցումից հետո կկատարվեն թարմացումներ: