կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է. Արամ Ա Կաթողիկոս

Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է. Արամ Ա Կաթողիկոս

Ողջ Սյուռքը ձեզ հետ է, մենք քաջ գիտենք, որ Արցախն իր ժամանակակից պատմության ամենաճակատագրական պահի մեջ է։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ցուցադրված տեսաուղերձում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք բոլորս պետք է մեր հավատքը, մեր կամքն ավելի ամրապնդենք։ Եվ Արցախի ապագայի նկատմամբ մեր տեսլականը պետք է պահենք միշտ պայծառ։ Անցյալում Արցախը մերն է եղել, այսօր Արցախը մերն է։ Եվ հավատացեք՝ Արցախը միշտ պետք է մնա Արցախի ժողովրդին:

Արցախը միշտ եղել է ինքնավար, Արցախի մեր ժողովուրդը եկվոր չէ, Արցախի մեր ժողովուրդը ծնունդն է մեր Արցախի»։

Նշենք, որ Արցախում տեխնիկական խնդիրների պատճառով ուղերձն անավարտ մնաց։

 

  • Կիսվել: