երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները դրամական օժանդակություն կստանան

Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիները դրամական օժանդակություն կստանան

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկված առանցքային հարցերի վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել օպերատիվ շտաբի «Ֆեյսբուք»-ի էջը:

Առաջիկա օրերին կտրամադրվեն պետական նպաստներն ու կենսաթոշակները։

Մոտ ապագայում Արցախից ժամանակավորապես ՀՀ տեղափոխված քաղաքացիներին կտրամադրվի դրամական օժանդակություն։

  • Կիսվել: