կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախից ավելի քան 355 միլիոն դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Արցախից ավելի քան 355 միլիոն դրամ է փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Արցախի Հանրապետությունից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ընդհանուր առմամբ փոխանցվել է 355,1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից:

«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան` 2021թվականի հունվարի 1-ից մինչև մայիսի 7-ը ներառյալ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 355,1 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ»,-մանրամասնեցին Պետեկամուտների կոմիտեից:

  • Կիսվել: