հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արցախի զորավարժարաններում ռուս խաղաղապահները շարունակել են մարտական պատրաստության վարժանքները

Արցախի զորավարժարաններում ռուս խաղաղապահները շարունակել են մարտական պատրաստության վարժանքները

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության զինվորականները Ստեփանակերտի և Մարտակերտի զորավարժարաններում շարունակել են մարտական պատրաստության կատարելագործումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Նրանք տարբեր թիրախների ուղղությամբ կրակ են արձակել ինքնագիձներից, գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, հակատանկային նռնականետներից: Խաղաղապահները մասնակցել են նաև մարտավարական, հատուկ, կրակային, ինչպես նաև ռազմական մեքենաների և հատուկ տրանսպորտային միջոցներ վարելու վարժանքներին: Ուսումնական վարժանքին մասնակցել է 200 զինվորական:

  • Կիսվել: