երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի տնտեսավարողների խնդիրները կլուծվեն

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի տնտեսավարողների խնդիրները կլուծվեն

Արցախի կառավարությունն ու օրենսդիր իշխանությունը հետամուտ կլինեն հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկին տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների ընդունմանը:

Այս մասին ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ կատարած այցելության արդյունքների ամփոփմանը:

 

Ինչպես հայտնել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանության հետ կապերի բաժնից,  խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության հանդիպումների  ընթացքում անդրադարձ է եղել օրենսդրական լուծումներ պահանջող մի շարք խնդիրների, մասնավորապես,  հողի և գույքի հարկերին վերաբերող հարցերին:

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից կներկայացվի Արցախի Հանրապետության  կառավարությանը՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար»,- հավաստիացրել է Թովմասյանը:

  Հայաստանում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքերը և արդրադարձել շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:  Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին ու շտաբի հետագա կարգավիճակին:

  • Կիսվել: