հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Արցախի թեմը նախաձեռնել է ուխտագնացություն դեպի Ս. Հակոբավանք վանական համալիր

Արցախի թեմը նախաձեռնել է ուխտագնացություն դեպի Ս. Հակոբավանք վանական համալիր

Ընթացիկ տարվա նոյեմբերի 5֊ին Արցախի թեմը նախաձեռնել է ուխտագնացություն դեպի Արցախի Ս. Հակոբավանք վանական համալիր։

Այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից՝ հավելելով, որ ուխտագնացությունն իրականացվում է հինավուրց վանքի վերականգնման ծրագրի շրջանակներում` «Հակոբավանքի վերածնունդ» հիմնադրամի կողմից։
Մասնակցության համար Արցախի Հանրապետությունից մեր ուխտավորները կարող են կապվել իրենց համայնքի հոգևոր հովվի հետ: Ստեփանակերտից ուխտագնացության մեկնարկը կտրվի նոյեմբերի 5-ին՝ ժամը 08։30-ին, Սուրբ Հակոբ եկեղեցուց։
«Հայաստանի Հանրապետության մեր ուխտավոր հայրենակիցները կարող են ծանոթանալ պայմաններին ու ամրագրել իրենց տեղը www.hakobavank.am կայքում, որտեղ նշված են ուխտագնացության ժամանակացույցն ու գնառաջարկը։
 
Վանքի վերականգնումը դառնալու է մեր համախմբման, հոգեւոր ու ազգային վերելքի խորհրդանիշը»,-նշված է Արցախի թեմի տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: