Արցախի թեմի առաջնորդը համայն հայությանը կոչ է անում փրկել Արցախի մշակույթը (տեսանյութ)
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդես է եկել ուղերձով՝ հղված համայն հայությանը։
Ուղերձում նա կոչ է անում փրկել Արցախի մշակույթը. ‹‹Դիմում եմ սփյուռքահայ քույրերին և եղբայրներին. փրկելով մեր մշակույթը՝ մենք փրկում ենք Արցախը, մենք լուրջ հիմնաքարեր ենք դնում վաղվա մեր օրվա համար։ Այս նպատակի համար խնդրում և հորդորում եմ բոլորիս աջակցել և կողքին կանգնել Արցախյան մշակույթի››:
‹‹Մասնակցե´ք և Ձեր ներդրումն ունեցեք Արցախի մշակութային կազմակերպությունների պահպանման, նրանց գործունեության ապահովման, արցախյան մշակույթի տարածման ու հանրահռչակման գործում:
Նվիրատվություն կարող եք իրականացնել ‹‹ԱԿԲԱ ԲԱՆԿ›› ԲԲԸ հաշվեհամարներով
AMD 220553351705000
USD 220553350756001
EUR 220553350624002
RUR 220553350301958
Կարող եք նաև sms հաղորդագրություն ուղարկել 8000 կարճ համարին Հայաստանից՝ գրելով ‹‹Արցախ›› բառը /1 հաղորդագրության արժեքը՝ 1000 դրամ/››,-ասված է հաղորդագրության մեջ։