կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արցախի թեմի առաջնորդն այցելել է Մասյացոտնի թեմ` արցախահայության հետ հանդիպելու նպատակով

Արցախի թեմի առաջնորդն այցելել է Մասյացոտնի թեմ` արցախահայության հետ հանդիպելու նպատակով

Հունիսի 26-27-ը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն այցելեց Մասյացոտնի թեմ` արցախահայության հետ հանդիպելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՍԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից:

՛՛Թեմակալ առաջնորդը տեղի հոգևորականների ուղեկցությամբ այցելեց գյուղ Արարատ, Վեդի, Արտաշատ և Մասիս քաղաքներ: Վրթանես Սրբազանն իր հայրական օրհնությունը փոխանցեց ներկաներին, ներկայացրեց հանդիպումների նպատակն ու հետագա անելիքները:

Հանդիպմանը ելույթ ունեցան նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայության գրասենյակի փոխտնօրեն տիկին Ազատուհի Սիմոնյանը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: