հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախի թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել

Արցախի թեմի առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում Արցախի թեմի հոգևոր առաջնորդի կողմից Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ պատարագ է մատուցվել: Այս մասին ասված է Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարիտիրոսյանի ֆեյսբուքյան էջում:

«Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի կողմից մատուցվեց պատարագ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում: 

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ: Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի:

Ձեզ և Մեզ Մեծ Ավետիս»,- նշված է գրառման մեջ:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սուրբ Ծնդդյան ու Աստվածահայտնության տոնի պատարագին մասնակցել է Գանձասարի վանքում:

  • Կիսվել: