երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Արցախի պետնախարարը ներկա է գտնվել Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին

Արցախի պետնախարարը ներկա է գտնվել Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ներկա է գտնվել Գանձասարի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագին։

«Քրիստոսի Պայծառակերպության տոնին և Գանձասարի ուխտի օրը Գանձասարի վանական համալիրում ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և հոգևոր սպասավորների, պաշտոնատար անձանց, զինվորականների ու քրիստոնեական հավատն ամուր կրող մեր հայրենակիցների հետ ներկա եմ գտնվել Սուրբ Պատարագին:

Շնորհավո՛ր այս տաղավար տոնը. թո՛ղ Աստծո օրհնությունը և Քրիստոսի պայծառակերպության խորհուրդն անպակաս լինեն բոլորիդ օջախներից ու մեր Հայրենիքից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բեգլարյանը:

 

Возможно, это изображение 1 человек, стоит и гора

 

Возможно, это изображение 7 человек, люди сидят, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек и в помещении

Возможно, это изображение 9 человек, люди стоят и в помещении

  • Կիսվել: