Արցախի ոստիկանությունը հրապարակել է մարտերում զոհված ոստիկանների լուսանկարները
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հրապարակել է մարտերում զոհված ոստիկանների լուսանկարները՝ կից նշելով․
«Հիշենք և մեծարենք, ԱՀ ոստիկանության 11 ծառայող դարձան հավերժի ճամփորդներ
Հավերժ փառք, հերոս ոստիկաններին»։
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ժամը 13:00-ին տեղի կունենա սգո երթ՝ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն։