կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի ներպետական ճանապարհները բաց են. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ներպետական ճանապարհները բաց են. ԱՀ ԱԻՊԾ

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության տարածքում ներպետական  ավտոճանապարհները բաց են ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Արցախը Հայաստանին կապող միակ միջպետական մայրուղու Լիսագոր գյուղի հատվածում տեղ-տեղ դժվարանցանելի է:

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում մերկասառույց է: Բքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ավտոճանապարհը:  

 

Բոլոր ուղղություններում կատարվում են աղցանման և ձնամաքրման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

  • Կիսվել: