երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Արցախի նախագահը նոր նշանակում է արել

Արցախի նախագահը նոր նշանակում է արել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը:

  • Կիսվել: