ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին առանձին հանդիպումներ է ունեցել Արցախի Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:

Քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:

Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին և այլ հարցերի:

Արայիկ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:

  • Կիսվել: