ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Արցախի նախագահը Ամարասում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին

Արցախի նախագահը Ամարասում մասնակցել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 14-ին Ամարասի վանական համալիրում մասնակցել է Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի պատարագին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը պատարագից հետո ներկա է գտնվել նաև  խաղողօրհնեքի արարողությանը, ողջունել օրվա խորհրդի առթիվ վանքի հարակից հատվածում շրջանային վարչակազմի կողմից կազմակերպված բերքի հյուրասիրության մասնակիցներին։

  • Կիսվել: