կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Արցախի նախագահը ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Վահան Բադասյանի հետ

Արցախի նախագահը ԱԱԾ մեկուսարանում հանդիպել է Վահան Բադասյանի հետ

Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանը, ով օրերս գտնվում էր Մոսկվայում և, ըստ մամուլի հրապարակումների, հանդիպումներ է ունեցել ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, արդեն վերադարձել է Երևան:

Ըստ InfoPort.am-ի աղբյուրների, այսօր Արայիկ Հարությունյանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում հանդիպել է կալանավորված Վահան Բադասյանին: Աղբյուրը նաև հավաստեց, որ Հարությունյանը, ըստ ամենայնի, միջնորդություն է ներկայացրել Բադասյանին ազատ արձակելու համար:

Նշենք, որ Վահան Բադասյանը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ֆիզիկական սպառնալիքների կոչեր հնչեցնելու համար: Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Բադասյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

  • Կիսվել: