ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արցախի նախագահն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին

Արցախի նախագահն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հետպատերազմյան շրջանում երկրի առջև ծառացած անվտանգային, ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերը։ 
 
Իր խոսքում երկրի ղեկավարը բարձր է գնահատել նախաձեռնության հետևողական աշխատանքը, նշել, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առկա բարդ գործընթացներում չափազանց կարևոր է հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակների ներուժի և ջանքերի միավորումը՝ հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի հարատևման։
 
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև պատվիրակության անդամներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։

  • Կիսվել: