ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արցախի նախագահն այս շաբաթ ԱՀ Հանրայինի  հարցազրույցում կամփոփի երևանյան հանդիպումները

Արցախի նախագահն այս շաբաթ ԱՀ Հանրայինի հարցազրույցում կամփոփի երևանյան հանդիպումները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երևան մեկնած ԱՀ պատվիրակությունը վերադարձել է Ստեփանակերտ։

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը` հավելելով, որ առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ և քննարկումներ, որոնց շրջանակներում կներկայացվեն ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

«Այսօր պատվիրակության անդամները կհանդիպեն ԱՀ Աժ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, իսկ վաղը նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ ԱՀ նախագահը առաջարկել է նաև առաջիկա օրերին Ազգային ժողովի նիստի ձևաչափով էլ քննարկում ունենալ։

Քննարկում է նախատեսվում նաև ԱՀ Հանրային խորհրդի անդամների և հասարակության այլ խմբերի հետ»,- ասաց Լուսինե Ավանեսյանը` նշելով, որ Նախագահ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցի առաջարկը, և բոլոր հանդիպումներից և քննարկումներից հետո շաբաթվա վերջին նախատեսվող հարցազրույցի ընթացքում Նախագահը պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

  • Կիսվել: