ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին

Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթով հանդես է եկել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների Ստեփանակերտում կայացած խորհրդաժողովին։

Պաշտպանը ներկայացրել է 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում և դրանից հետո ՄԻՊ հաստատության իրականացրած փաստահավաք աշխատանքները և ընդգծել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կարևորագույն դերը ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ տարբեր երկրների ղեկավար շրջանակներին, միջազգային կառույցներին և իրավապաշտպան համայնքին իրազեկելու լայնածավալ աշխատանքների հարցում։

Պաշտպանը նշել է, որ իր կատարած առաքելությամբ ՀՅԴ Հայ դատի հանձախմբերն ու գրասենյակները կարևորագույն գործընկեր են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համար։

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Գեղամ Ստեփանյանն ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեսքտում խիստ կարևոր է միջազգային հանրության ընկալմանը հասցնել Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի դեմ ադրբեջանական ոտնձգությունները և պայքարել մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ ապահովելու համար։

Պաշտպանն անդրադարձել է նաև ՄԻՊ հաստատության առաջիկա աշխատանքներին՝ վստահություն հայտնելով, որ ձեռնարկվող բոլոր աշխատանքներում ՄԻՊ կառույցը շարունակելու է ունենալ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի աջակցությունը։

  • Կիսվել: