կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական զեկույցի քննարկմանը

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական զեկույցի քննարկմանը

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցում է Ադրբեջանի՝ համընդհանուր պարբերական դիտարկման (զեկույցի) քննարկմանը, որտեղ ներկայացվում են վերջին չորս տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցում Ադրբեջանի կողմից կատարված և չկատարված աշխատանքները:

Այս պաշտոնական քննարկումից հետո Հայ օգնության միությունը կազմակերպել է առանձին միջոցառում Մարդու իրավունքների խորհրդում՝ «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով, որտեղ Բեգլարյանը ներկայացնելու է հատկապես վերջին ամիսների Արցախի շրջափակումը և ցեղասպանությունը:

Բեգլարյանը Ժնևում է գտնվում սփյուռքահայ իրավաբան Կևորկ Հագոպիանի հետ՝ Մարդու իրավունքների և արդարության հայկական իրավական կենտրոնի աջակցությամբ:

Բեգլարյանը Ժնևում մի շարք այլ միջոցառումներ ու հանդիպումներ էլ կունենա՝ նպատակ ունենալով ներկայացնել ալիևյան ցեղասպան ռեժիմի հանցագործությունները, Արցախի փախստական ժողովրդի վիճակը և քննարկել ապագա անելիքները:

  • Կիսվել: